Արամի 23 հասցեին կից շինության ապօրինի քանդման աշխատանքները կասեցվել են։ Այս հասցեում է գտնվում «Հայաստանի Փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի շենքը Երևանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ Արամ Այվազյանի պնդմամբ՝ «Ամուր» ընկերությունը շինթույլտվություն չուներ։
«Կա աշխատանքային նախագիծ, որը համաձայնեցված է ԿԳՄՍ նախարարության հետ, խոսքը մշակութային շենքի վերաօգտագործման, պահպանման մասին է, իսկ քաղաքապետարանի հետ դեռևս համաձայնեցված չէ, շինթույլտվություն չկա։
Ահազանգել են, եկել ենք։ Ընկերությունից նախաձեռնել են, ցանկացել են աշխատանքներ իրականացնել, կասեցրել ենք»,- լրագրողների հետ զրույցում նշել է Արամ Այվազյանը։