տուն Լուրեր Արագ կգույքագրենք ռազմարդյունաբերության համալիրի ոլորտի ՀՀ-ում թողարկվող արտադրանքները

Արագ կգույքագրենք ռազմարդյունաբերության համալիրի ոլորտի ՀՀ-ում թողարկվող արտադրանքները

162
0

Մենք հանդիպում ենք ունեցել ռամզարդյունաբերության համալիրի ներկայացուցիչների հետ, ձեռք ենք բերել պայմանավորվածություն, որ արագ կգույքագրենք ռազմարդյունաբերության համալիրի ոլորտի այն արտադրանքները, որոնք թողարկվում են Հայաստանի Հանրապետությունում: Այս մասին կառավարության նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կկազմենք Զինված ուժերի առաջիկա հինգ տարվա մոտավոր պահանջարկի պլանը, կաշխատենք երկու ուղղությամբ»,-ասաց նա և նշեց, որ եթե արտադրողները ցույց տան արդյունավետությունը բարձրացնելու և ինքնարժեքն իջեցնելու ճանապարհային քարտեզ, ապա կառավարությունը խնդիր կդնի օգտվել տեղական արտադրանքից:

«Սա պետք է լինի երկկողմանի պրոցես, որ կառավարությունը և արտադրողները ապացուցեն արդյունավետութունը բարձրացնելու, նորարարությունների շրջանակում գործելու մարտավարությունը և ռազմավարությունը: Որակի հարցում որևէ կոմպրոմիս լինել չի կարող և սա նույնիսկ քննարկման ենթակա հարց չէ»,-ասաց նա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here