տուն Քաղաքական Միջազգային Արաբական Էմիրություններում կկառուցվի 160 հազար բնակիչ ունեցող «խելացի քաղաք»

Արաբական Էմիրություններում կկառուցվի 160 հազար բնակիչ ունեցող «խելացի քաղաք»

106
0

011413_DubaiMarina1

Արաբական Միացյալ Էմիրություններում կկառուցեն «խելացի քաղաք», որն ամբողջությամբ կարող է իրեն ապահովել էներգիայով և անհրաժեշտ այլ ռեսուրսներով։ Այս մասին գրում է Arabian Business-ը։

Նախագծով՝ այդ բնակավայրը կառուցվելու է Դուբայի Ալ-Ավիր շրջանի մոտակայքում։ Շենքերի տանիքները բոլորը լինելու են 200 մգՎտ էլեկտրաէներգիա ապահովող մարտկոցներից։ Բացի այդ, հնարավորություն է ստեղծվելու վերամշակել ավելի քան 40 հազար խորանարդ մետր ջուր։ Բնակավայրը կունենա անապատի ծաղկի տեսք, այն շրջապատված կլինի կանաչ գոտիով։

«Խելացի քաղաքը» նախատեսված է 160 հազար մարդու համար, դրա տարածքը կգերազանցի 5660 հեկտարը։ Դրա կառուցումը կավարտվի 2020 թվականին։ Առայժմ հայտնի չէ նախագծի արժեքը։