Սուդանի մայրաքաղաք Խարտումում այսօր սկսվել են հուժկու հակակառավարական ելույթներ: Associated Press գործակալության տեղեկություններով` մի քանի հազար մարդ քաղաքի հրապարակներում պահանջում են իշխանության մոտ 20 տարի շարունակ գտնվող Օմար Բաշիրի ռեժիմի հեռացումը:
Երկրի իշխանությունները բիրտ ուժ են կիրառել ցուցարարների դեմ: Կիրառվել են ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ: Անջատվել է Facebook սոցիալական ցանցը, որի միջոցով ցուցարարները համակարգում են իրենց գործողությունները: Ցուցարարները Խարտումի հյուսիսում այրել են մի քանի ոստիկանական բաժանմունք: