տուն Սպորտ Ատլետիկոյի հետ խաղը նման է եզրափակչի․ Բարսելոնայի նախագահ

Ատլետիկոյի հետ խաղը նման է եզրափակչի․ Բարսելոնայի նախագահ

86
0

1392959420234

«Բարսելոնայի» նախագահ Ժոզե Բարտոմեուն անդրադարձել է «Ատլետիկոյի» հետ Իսպանիայի առաջնության վերջին տուրի հանդիպմանը, որում որոշվելու է այս մրցաշրջանի չեմպիոնը։

«Ամբողջ մրցաշրջանի ընթացքում հնարավոր չեղավ խուսափել խնդիրներից, սակայն մենք գոհ ենք։ «Ատլետիկոյի» հետ խաղը կլինի եզրափակչի նման, և մենք արժանի ենք դրան։

Կոչ եմ անում բոլոր երկրպագուներին գալ մարզադաշտ։ Դժվար է լինելու հաղթանակի հասնել, սակայն մենք պայքարելու ենք։ Ինչպես և բոլոր մեր երկրպագուները, ես անսահման հավատում եմ մեր խաղացողներին», — ասել է Բարտոմեուն։

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության այս խաղարկության վերջին տուրից առաջ «Ատլետիկոն» առաջին հորիզոնականում է 88 միավորով։ «Բարսելոնան» 86 միավորով հանգրվանել է երկրորդ հորիզոնականում։