տուն Սպորտ Ատլետիկոյի հետ եզրափակչի դիմակայության հնարավորությունները գնահատում եմ 50/50․ Ռոնալդու

Ատլետիկոյի հետ եզրափակչի դիմակայության հնարավորությունները գնահատում եմ 50/50․ Ռոնալդու

112
0

m2b5a7e6240

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն դժվար դիմակայություն է ակնկալում «Ատլետիկոյի» հետ Չեմպիոնների լիգայի դիմակայությունում։

«Մենք արդեն նվաճել ենք Իսպանիայի գավաթը, առաջնությունում հաղթելը հեշտ չէ, թեպետ՝ հնարավոր է, նաև չեմպիոնների լիգայի եզրափակիչում ենք։ Մրցաշրջանից առաջ մենք համաձայն կլինեինք նման արդյունքի։ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հիանալի թիմ է մեզ դիմակայելու։ Եզրափակիչներում հնարավորությունները միշտ գնահատվում են 50/50։ Հույս ունենք, որ հիանալի երեկո կլինի և մենք կհաղթենք։

Ինչ վերաբերում է իմ գոլային ռեկորդին եզրափակիչում, ապա դա գերազանց արդյունք է, սակայն ես դրան արդեն հասել եմ և դա անցյալում է։ Հիմա ցանկանում են հաղթել Չեմպիոնների լիգան և գոլի հեղինակ դառնալ եզրափակիչում, թեպետ, եթե իմ խաղընկերներից մեկն էլ դառնա գոլի հեղինակ, ես դեմ չեմ։ Կարևորը, որ մենք նվաճենք տիտղոսը», — ասել է Կրիշտիանո Ռոնալդուն։