«Ատլետիկո» Մադրիդի հարձակվող Դիեգո Կոստայի մասնակցությունը «Բարսելոնայի» հետ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին հանդիպմանը հարցականի տակ է: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է մադրիդցիների գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն: Երեկ հարձակվողը ժամանակից շուտ ավարտել է մարզումը: Այս մասին հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Բժիշկները կորոշեն Կոստայի առողջական վիճակը: Սակայն «Բարսելոնայի» հետ հանդիպմանը նրա մասնակցությունը հարցականի տակ է», — ասել է Սիմեոնեն:
Հիշեցնենք, որ խաղը կմեկնարկի այսօր, Երևանի ժամանակով 22:45-ին: