տուն Լուրեր Ավտովթար Սյունիքի մարզում՝ ողբերգական ելքով. Mercedes միկրոավտոբուսը գլորվել է Որոտանի ձորը. կա...

Ավտովթար Սյունիքի մարզում՝ ողբերգական ելքով. Mercedes միկրոավտոբուսը գլորվել է Որոտանի ձորը. կա 2 զոհ, 3 վիրավոր

205
0
060413_31
shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Mercedes Benz մակնիշի 181 ՕԼ 64 համարանիշի միկրոավտոբուսի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 252-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել Որոտանի ձորը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մահացել են, 3 հոգի տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Այս պահին վթարի վայր են ժամանել ԱԻՆ հրշեջ-փրկարարներն ու ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ-քննչական խումբը: Տեղում են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արամ Գալստյանի, հրամանատարի տեղակալ Գեղամ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի Դեմիրճյան 31 տան հասցեում գրանցված «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ի հաշվեկշռում: Ոստիկանությունը պարզում է մահացածների, վարորդի և վիրավոր անձանց ինքնությունը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here