տուն Լուրեր Ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին

Ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին

264
0

ԱԻՆ «911» ծառայությունն այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ժամը 15:19-ին ահազանգ է ստացել, որ Սարավան-Զանգեր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 161-րդ կմ-ին բախվել են «Mercedes» (վարորդ՝ Վարդան Ա.,  ծնված 1969 թ.) և «Opel Astra» (վարորդ՝ Աշոտ Մ., ծնված 1953 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը (Սուսաննա Ա., ծնված 1967 թ.), ինչպես նաև «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը (Մարկ Մ., ծնված 2019 թ.) հոսպիտալացվել են Վայք քաղաքի ԲԿ:

Տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, փակել ավտոմեքենաների գազի բալոնների փականները և հոսանքազրկել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here