Նոյեմբերի 25-ին, ժամը 20:11-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մայակ թաղամասի 7-րդ շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2121» (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) և «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Գևորգ Ս., ծնված 1993 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Գևորգ Ս.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները սահմանազատել են տարածքը: