տուն Uncategorized Ավտովթար Գյումրիում. 3 վիրավորներից 2-ի վիճակը ծանր է

Ավտովթար Գյումրիում. 3 վիրավորներից 2-ի վիճակը ծանր է

359
0

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 16-ին, ժամը 01։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի թիվ 197 հասցեի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ

Պարզվել է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արթուր Ո․, ծնված 1977 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել էլեկտրական սյանը։

Վարորդը եւ ուղեւորները (Սամվել Ն․, ծնված 1985 թ. եւ Վլադիսլավ Պ․, ծնված 1985 թ.) հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները Արթուր Ո․-ի եւ Սամվել Ն․-ի առողջական վիճակները գնահատել են ծանր, իսկ Վլադիսլավ Պ․-ի առողջական վիճակը՝ միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: