տուն Լուրեր Ավտովթար “Բելաջիո” ռեստորանի մոտակայքում

Ավտովթար “Բելաջիո” ռեստորանի մոտակայքում

169
0

IMG_6604-5079-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespngՀոկտեմբերի 31-ին, ժամը 12.19-ին ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 2 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. <<Ֆորդ>> մակնիշի ավտոմեքենան բախվել է ջրատարին, ինչի հետևանքով <<Ֆորդ>>-ի վարորդը արգելափակվել է ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ,  ՀՆՓԱԻԿ-ի փրկարար ջոկատը և ԱԻ արձագանքման խումբը:
Պարզվել է, որ բախվել են  <<Ֆորդ Տրանզիտ>>  մակնիշի 207 ՍԼ 64 պետհամարանիշով ավտոմեքենան վարորդ՝ Գ. Ա.-ն, (ծնվ. 1984 թ.) և <<Գազ 53>>  մակնիշի 270 ԼՕ 64 պետհամարանիշով  ջրատար ավտոմեքենան վարորդ՝ Խ. Ա., (ծնվ. 1958 թ.):
Փրկարարներն ավտոմեքենայից անվնաս դուրս են բերել Գ. Ա.-ին (ծնվ. 1984 թ.):
Շտապօգնության աշխատակիցները, տուժածին ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն, վիճակը գնահատվել է բավարար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here