տուն Լուրեր Ավտովթարի հետևանքով վիրավորվել է ԱԺ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը

Ավտովթարի հետևանքով վիրավորվել է ԱԺ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը

112
0

SwvfxrZWHYd6LGqQ80iN_tn

Shamshyan.com –ի փոխանցմամբ` դեկտեմբերի 24-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Գրիգոր Լուսավորիչ — Իտալիայի փողոցների խաչմերուկում` Ֆրանսիայի դեսպանատան հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչներ 38-ամյա Էդուրադ Տոնոյանի վարած Toyota մակնիշի 27 ՕՕ 627 համարանիշի և 58-ամյա Արամ Հովհաննիսյանի վարած Renault մակնիշի Լ 5457 (009 ԼՍ 99) համարանիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով Renault-ն հայտնվել է Մյասնիկյանի արձանի սանդուղքներին, իսկ Toyota-ի վարորդն ու նրա 2 ուղևորները, ինչպես նաև Renault-ի ուղևորը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նաիրի և Էրեբունի բժշկական կենտրոններ: Renault մակնիշի ավտոմեքենան օգտագործվում է տաքսի ծառայությունում որպես տաքսի, իսկ նրա ուղևորը եղել է Ազգային ժողովի պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը:

Լուրն ամբողջությամբ՝ Shamshyan.com -ում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here