Նորագավիթի մաքսատան դիմաց հավաքվել են մի խումբ ավտոներկրողներ: Նրանք բողոքում են Գյումրու մաքսատան անծայրածիր հերթերի պատճառով:
Այս մասին գրում է armlur.am-ը՝ նշելով, որ ցուցարարների խոսքերով՝ Բագրատաշենի մաքսակետում մաքսազերծելու համար նախատեսված փաստատթղթերի վրա նշում են, որ պետք է այն պարտադիր մաքսազերծել Գյումրիում, իսկ իրենք Գյումրիի մաքսատանը մաքսազերծելու համար ստիպված են լրացուցիչ գումար ծախսել, օրերով մնում են Գյումրիում, քնում են մեքենաներում կամ հյուրանոցներում:
Ի դեպ, ավտոներկրողները մտադիր են փակել Նորագավիթի մաքսատան ճանապարհը: