«ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ընկերությունն իրհաճախորդներին առաջարկում է բազմաթիվ ապահովագրական ծառայություններ և տարեցտարի ավելացնում իր վաճառքների ծավալը: Ընկերության առաջարկած նոր ծառայություններից է ավտոմեքենաների նոր ապահովագրությունը, որընախատեսված է հատուկ Վրաստանի տարածքում ճանապարհորդելու համար:
Գաղափարի հիմքում այն հանգամանքն է, որ տարեկան մոտ 200,000 ավտոմեքենա հատում է հայ-վրացական սահմանը: Յուրաքանչյուր տարի ամռան ամիսներին մոտ 20,000 հայ զբոսաշրջիկներ ավտոմեքենայով մեկնում են Վրաստան հանգստանալու:Նշված քանակի աճի հետ մեկտեղ, ցավոք, աճում է նաև ավտովթարների քանակը, ուր ներգրավված են լինում նաև հայկական ավտոմեքենաներ: Այդ ամենը ստեղծում է բազմաթիվ խնդիրներ վարորդների համար՝ կապված վնասի հատուցման, վնասված մեքենայի քարշակման, տուժածների տեղափոխման, իրավաբանական խնդիրների և այլնի հետ: Նման խնդիրներից խուսափելու նպատակով «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ն առաջարկում է հաշվի առնել պոտենցիալ վտանգների հավանականությունը և մեկնել Վրաստան՝ ունենալով համապարփակ ապահովագրական պաշտպանություն:
Այս նոր ծառայության առավելությունն այն է, որ նախ պայմանագիրը կնքվում է կարճաժամկետ, օրինակ՝ 10 օր ժամկետով, հետևաբար պայմանագիր ձեռք բերելը ավելի մատչելի է և հասանելի հասարակության լայն շրջանակների համար: Օրինակ՝ 2 մլն. դրամ արժողությամբ մեքենայի ապահովագրությունը` 10 օր ժամկետով, կարժենա ընդամենը 5, 600 ՀՀ դրամ:
Հատկանշական է նաև, որ այս պրոդուկտը չունի նախադեպը Հայաստանում:Մինչ այժմ «Կասկո» ապահովագրության պայմանագրերում նշվել և ներառվել է Վրաստանը՝ որպես ապահովագրության տարածք այլ տարածաշրջանների հետ մեկտեղ, սակայն այս դեպքում ապահովագրական ծածկույթը նախատեսված է միայն Վրաստանի համար:
Մանրամասների համար զանգահարեք +374 94 939933 հեռախոսահամարով:
Բոլորին մաղթում ենք հաճելի և ապահով հանգիստ: