Ընդդեմ կուտակային կենսաթոշակների օրենքի կազմակերպվում է իրազեկման ավտոերթ Հանրապետության հրապարակում։ Նպատակը՝ ՀՀ քաղաքացիներին կուտակային կենսաթոշակների օրենքի եւ հունվարի 18-ի հավաք-երթի մասին իրազեկումը մարդաշատ վայրում, օգտագործելով յուրահատուկ մեթոդ՝ մասնակցություն ցուցաբերել անձնական մեքենաներով և տաքսիներով, որը կգրավի հանրության ուշդրությունը։
Երթեւեկման կարգը՝ Հարգելի ՀՀ քաղաքացի։ Երթին մասնակցելու համար հարկավոր է հունվարի 16-ին, ոչ շուտ և ուշ քան ճիշտ ժամը 8:30-ին, մեքենայով կամ տաքսիով գալ Հանրապետության Հրապարակ և երթևեկել օրենքով սահմանված կարգով մինչև ժամը 10։00-ը։ Խնդրում ենք չուշանալ։ Հրապարակում խցանում առաջանալու դեպքում հարկավոր է ուղղակի սպասել մինչև 10։00-ը։ Հարկավոր է ունենալ բավարար քանակության վառելիք խցանումներում երթևեկելու համար։ Ցանկալի է ունենալ «Դ!եմ եմ» նախաձեռնության և Հայաստանի Հանրապետության դրոշակներ` երթի ընթացքում ծածանելու համար։ «Դ!եմ եմ» նախաձեռնության դրոշակներ ձեռք բերելու համար խնդրում ենք դիմել «Դ!եմ եմ» թիմի անդամներին։ Ճանապարհների կամ ուղիների փակվելու դեպքում՝ հարկավոր է ենթարկվել ոստիկանների հրահանգներին և նոր ուղի գտնել Հանրապետության Հրապարակ մտնելու համար՝ ամենակարճ ուղղով մինչև 10։00-ը։ «Դ!եմ եմ» նախաձեռնություն