տուն Քաղաքական Միջազգային Ավստրիայում հայտնաբերվել են ռադիոակտիվ նյութերով տակդիրներ

Ավստրիայում հայտնաբերվել են ռադիոակտիվ նյութերով տակդիրներ

125
0

OLYMPUS DIGITAL CAMERA

Ավստրիայի իշխանությունները մեկուսացրել են տակդիրներով մի բեռնատար մեքենա, որոնք աղտոտված են եղել ռադիոակտիվ նյութերով։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։

Աղբի վերամշակման գործարանի աշխատակիցները ահազանգել են ռադիացիոն պաշտպանության ծառայություն, քանի որ այստեղ ժամանած տակդիրներով բեռնատարում նկատվել է ռադիացիոն բարձր ֆոնի առկայություն։ Ստուգման արդյունքում մեծահասակների համար նախատեսված 20 տակդիրներում հայտնաբերվել են ռադիոակտիվ նյութեր։ Պարզվել է, որ դրանք վարակված են ռադիոակտիվ յոդով, որն օգտագործվում է բուժումների ժամանակ։

Թեպետ մասնագետները նշել են, որ այդ նյութերը մեծ վտանգ չեն ներկայացնում շրջակա միջավայրի համար, այդուհանդերձ, մեքենան կայանվել է հատուկ վայրում՝ մինչև ռադիոակտիվ նյութերի ազդեցության չեզոքացումը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here