տուն Քաղաքական Միջազգային Ավստրալիացի ընտանիքը ռեկորդ է սահմանել` տունը զարթարելով ավելի քան կես միլիոն լույսերով...

Ավստրալիացի ընտանիքը ռեկորդ է սահմանել` տունը զարթարելով ավելի քան կես միլիոն լույսերով (տեսանյութ)

150
0

australia-christmas-lights

Ավստրալիական ընտանիքը ռեկորդ է սահմանել իրենց առանձնատունը մի քանի հարյուր հազար լույսերով զարթարելու համար: Ռիչարդսոնների ընտանիքի ռեկորդը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում ավելի քան 502 հազար լույս օգտագործելու համար: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Տան հայրը` Դևիդը, պատմել է, որ նա այս գործը սկսել է դեռևս այս տարվա հոկտեմբերին: Բացի այդ, նա մեկ շաբաթվա արձակուրդ է վերցրել և երեխաների հետ աշխատել տան վրա:

Դևիդն ու ընտանիքի անդամները, հնարավոր է, ապագայում փորձեն գերազանցել այս ռեկորդը, թեպետ այդ գործը գլուխ բերելու համար անհրաժեշտ է լրացուցիչ գեներատոր: Ռիչարդոսնները 2011 թվականին արդեն սահմանել էին ռեկորդ (331 հազար լամպ), սակայն նյույորքցիների մի ընտանիք կարճ ժամանակ անց շրջանցել էր նրանց ռեկորդը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here