տուն Քաղաքական Միջազգային Ավստրալիայում հայտնաբերվել է ամենածանր մորթի ունեցող ոչխար (տեսանյութ)

Ավստրալիայում հայտնաբերվել է ամենածանր մորթի ունեցող ոչխար (տեսանյութ)

124
0

pic_e7fdd01bfefa3659af6f16c66e8c8f49

Ավստրալացի ֆերմերներ Փիթեր և Նենսի Հեյզելները բռնել են մերինոս տեսակի ոչխար, որի մորթու քաշը կազմում է 20 կգ։ Այս մասին հաղորդում է ավստրալիական ABC-ն։ Զույգը վստահ է, որ այս կենդանին ամբողջ կյանքն անցկացրել է վայրի բնությունում և երբեք չի խուզվել։ Նախնական տեղեկություններով՝ ոչխարը 6 տարեկան է։

Նրա մորթին այնքան երկար է, որ փակում է աչքերը։ Իսկ մորթու հաստությունը տեղ-տեղ կազմում է մոտ կես մետր։ Ոչխարը կարող է գրանցվել Գիենսի ռեկորդների գրքում որպես ամենաշատ բուրդ ունեցող կենդանի։

Մերինոսների մորթին ամենափափուկներից է և մեծ պահանջարկ ունի։ Ոչխարների այս տեսակն իր չափերով փոքր է մյուսներից, սակայն հաստ մորթու պատճառով դա նկատելի չէ։