տուն Քաղաքական Միջազգային Ավստրալիայի իշխանությունները լողափերում գտնվողներին կպաշտպանեն շնաձկներից անօդաչու սարքերով

Ավստրալիայի իշխանությունները լողափերում գտնվողներին կպաշտպանեն շնաձկներից անօդաչու սարքերով

172
0

akula-oboi

Ավստրալիայի Հարավային Ուելս նահանգի իշխանությունները որոշել են անօդաչու ինքնաթիռներ օգտագործել՝ շնաձկների տեղաշարժին հետևելու և լողափերում գտնվողների անվտանգությունն ապահովելու համար։ Այս պահին իշխանությունները համալսարաններից մեկի մասնագետների հետ քննարկում են նման սարքի ստեղծման հնարավորությունը։ Հաղորդում է ITAR-TASS գործակալությունը։

Բացի այդ, Արևմտյան Ավստրալիա նահանգի իշխանությունները որոշել են վարձել ձկնորսների, ովքեր ափերի մոտ կսպանեն բոլոր այն շնաձկերին, որոնց երկարությունը կգերազանցի երեք մետրը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի վերջին Ավստրալիայի ափերի մոտ շնաձկների հարձակումներից զոհվել էր երկու մարդ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here