Ամերիկացի գիտնականներն Ավստրալիայի ափերի մոտ հայտնաբերել են դելֆինների նոր տեսակ։ Այս մասին նրանք հոդված են հրատարակել Molecular Ecology ամսագրում։
Նշվում է, որ գիտնականները նման եզրակացության են եկել՝ ուսումնասիրելով ամբողջ աշխարհում ապրող դելֆինների 235 ԴՆԹ-ներ։ Արդյունքում պարզվել է, որ Sousa դելֆինները ոչ թե երեք, այլ չորս տեսակի են։ Քանի որ Ավստրալիայի ափերի մոտ հայտնաբերված Sousa chinensis նոր տեսակը չի բազմանում մյուս Sousa-ների հետ։