Մշտական բնակության համար Ավստրալիայից Հայաստան է տեղափոխվել Չահրոզյանների ընտանիքը: Օդանավակայանում ընտանիքին դիմավորել է Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Զարեհ Սինանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է դիմավորման մասին պատմող տեսանյութ:
«Եկել եմ Զվարթնոց օդանավակայան նրանց անձամբ դիմավորելու և Հայաստան բարի գալուստ մաղթելու համար»,-գրել է Զարեհ Սինանյանը:
Գրեգորի և Զեփյուր Չահրոզյանները Հայաստան են տեղափոխվել իրենց 4 որդիների՝ Արեգի, Մասիսի, Սևանի ու Փայլակի հետ: