տուն Քաղաքական Միջազգային Ավստրալիական օդուժն առայժմ չի հայտնաբերել մալայզիական անհետացած ինքնաթիռի բեկորները

Ավստրալիական օդուժն առայժմ չի հայտնաբերել մալայզիական անհետացած ինքնաթիռի բեկորները

65
0

missing-flight-malaysia-airlines-boeing-777-ftr

Ավստրալիայի ռազմաօդային ուժերի Lockheed P-3 Orion ինքնաթիռն առայժմ չի հայտնաբերել Malaysia Airlines ավիաընկերության անհետացած ինքնաթիռի բեկորները, որոնք հայտնաբերվել էին արբանյակի միջոցով: Դրանց լուսանկարները հրապարակվել էին ծովային անվտանգության ավստրալիական վարչության (AMSA) Twitter-ի էջում:

Ավելի վաղ ավստրալիական իշխանությունները հայտնել էին, որ հնարավոր է հայտնաբերվել են անհետացած ինքնաթիռի բեկորները: Ավելի ուշ դա հաստատել էր նաև Մալայզիայի տրանսպորտի նախարարը: