Ամենաթանկ կոկտեյլի նոր ռեկորդ է գրանցվել: Նոր թանկարժեք կոկտեյլի հեղինակը ավստրալացի բարմեն Ջոել Հեֆֆերներն է, որը աստղաբաշխական 12.916 դոլար արժողությամբ կոկտեյլ է պատրաստել:
Ջոելը կոկտեյլն անվանել «Winston»՝ Ուինսթոն Չերչիլի պատվին:
Կոկտեյլի հիմնական բաղադրիչներն են 1858 թվականի Croizet կոնյակը: Կոկտեյլի մեջ դրա չափաբաժնի համար 6000 դոլար պետք է վճարել: Այդ կոնյակի մեջ շիշը 157.000 դոլար արժե: Կոկտեյլը պարունակում է նաև Grand Marnier լիկյոր, Chartreuse Vieillissement Exceptionnellement Prolonge լիկյոր, Angostura-ի կաթիլ և շոկոլադի և ընկույզի փոշի: