տուն Տնտեսական ԱՎԾ. 2013-ի տնտեսական աճը՝ 3.5%

ԱՎԾ. 2013-ի տնտեսական աճը՝ 3.5%

185
0

Տնտեսական ակտիվություն

 

Ազգային վիճակագրական ծառայությունը այսօր հրապարակեց 2014-ի հունվար ամսվա սոցիալ տնտեսական վիճակի մասին զեկույցը, որտեղ կան նաև 2013թ. ՀՆԱ-ի եռամսյակային և տարեկան նախնական տվյալները: Ըստ այդմ՝ 2012-ի համեմատ 2013-ին ՀՆԱ-ն աճել է 3.5%-ով: Հենց այս թիվն էր նշվել Սերժ Սարգսյանի կողմից ԵԿՄ համագումարում:

Ամենամեծ աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եղել է 2013-ի առաջին եռամսյակում՝ 7.5%: Երկրորդ և երրորդ եռամսյակների աճերը կազմել են համապատասխանաբար 0.6% և 1.6%: Աճը կտրուկ մեծացել է նաև չորրորդ եռամսյակում՝ կազմելով 5.2%: