Արդյոք ճիշտ են լուրերը, թե իշխանությունը քննարկում է անցնցում իշխանափոխությունը: Ըստ թերթերից մեկի տեղեկությունների՝ քննարկում են Ավինյան-Վանեցյան տանդեմը: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ որպես հեղափոխության խորհրդանիշ, իսկ Վանեցյանին էլ աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից ընդունվող:
Araratnews.am-ը պարզաբանում լսելու համար զանգահարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խոսնակ Վահան Հունանյանին: Նա մեկ բառով պատասխանեց՝ անհեթեթություն է:
Տեղեկացնենք, որ Տիգրան Ավինյանի գրասենյակը հերքել էր իր հրաժարականի լուրերը, որոնք շրջանառում էր մամուլը: