տուն Սպորտ Ավելի հեշտ է գնել Կավանիին, քան Իբրահիմովիչին. Ժոզե Մոուրինյո

Ավելի հեշտ է գնել Կավանիին, քան Իբրահիմովիչին. Ժոզե Մոուրինյո

93
0

Jose Mourinho, Manger of Real Madrid

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է ՊՍԺ-ից Էդինսոն Կավանիին գնելու մասին տեղեկությունները:

«ՊՍԺ-ն Կավանիի համար մեծ գումարներ է վճարել: Նրա աշխատավարձն էլ փոքր չէ: Թերևս, նրա ձեռք բերումը չի կարելի անհնար բան համարել, ինչպես Իբրահիմովիչի դեպքում է: Վերջ ի վերջո ՊՍԺ-ում Իբրահիմովիչն ավելի մեծ դեր է խաղում: Կարծում եմ, որ այս տրանսֆերը շատ դժվար կլինի իրականացնել», — ասել է Մոուրինյոն: Այս մասին հաղորդում է ESPN-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Չելսին» 50 մլն կվճարի Կավանիի համար, իսկ ՊՍԺ-ում դեմ չեն լինի այդ տարբերակին: