Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին՝ հայտնի մոդել Իրինա Շեյկը «Ոսկե գնդակի» արարողությունից հետո, որ կայացել է նախօրեին Ցյուրիխում, Instagram-ի իր էջում տեղադրել է իր ընկերոջ լուսանկարը` գրելով` «Սրանից ավելի հպարտ չեն լինում»։
Հիշեցնենք, որ երեկ Ռոնալդուն քվեարկության արդյունքում ՖԻՖԱ-ի կողմից հռչակվել է 2013 թվականի աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստ: