տուն Տնտեսական Ավանդատուն հնարավորություն ունի ավանդի մուտքագրման օրվա համար ևս եկամուտ ստանալ. օրինագիծն ընդունվեց

Ավանդատուն հնարավորություն ունի ավանդի մուտքագրման օրվա համար ևս եկամուտ ստանալ. օրինագիծն ընդունվեց

268
0

«Սա բանկային հատվածում արդարությունը վերականգնելուն միտված նախագիծ է: Նախկինում այն ավանդատուները, որոնք ավանդ են մուտքագրել, այդ մուտքագրված օրվա համար որևէ կարգի եկամուտ չեն ստացել, մինչդեռ բանկային հատվածն այդ օրվա համար հնարավորություն ունի այդ գումարների դիմաց որոշակի գումարներ ստանալ: Պատգամավորներն առաջարկել են այս փոփոխությամբ փորձել վերացնել այդ անարդարությունը, և ավանդատուին հնարավորություն տալ այդ ավանդի մուտքագրման օրվա համար ևս եկամուտ ստանալ»,- իր խոսքում նշել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը:

Առաջարկվող նախագիծը տացավ 113 «կողմ», 1 «դեմ» ձայների հավանություն, որի արդյունքում Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:

Նշենք, որ օրենքի նախագիծը հեղինակել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Համազասպ Դանիելյանը և Արտակ Մանուկյանը:

Օրենքով առաջարկվում է բանկում ներդրված ավանդի մուտքագրման օրվա համար ևս եկամուտ ստանալու հնարավորություն տալ ավանդատուին: