տուն Քաղաքական Միջազգային Ավակովը հայտնել է Օդեսայում ահաբեկչությունների կանխման մասին

Ավակովը հայտնել է Օդեսայում ահաբեկչությունների կանխման մասին

72
0

tumblr_n6yr5aLtPo1qap9gno2_500

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտնել է, որ իր գերատեսչությանը հաջողվել է կանխել մի քանի ահաբեկչություններ Օդեսայում։ Այս մասին նա հայտարարել է երեկ մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքերով՝ կալանավորված երիտասարդները պատրաստվում էին ահաբեկչություններ իրականացնել դեռ այն օրը, երբ Օդեսայում նշում էին բախումների զոհերի հիշատակը։ Ավելի ուշ, այդ երիտասարդները փորձել էին ահաբեկչություն իրականացնել Օդեսայում Ռուսաստանի հյուպատոսության դեմ հանրահավաքի ժամանակ։ Սակայն հենց այդտեղ նրանք ձերբակալվել են։

Ավակովը տեղեկացրել է, որ իրավապահները հայտնաբերել են երկու պայթուցիկ սարք, որոնք բավականին գրագետ են պատրաստված եղել եւ ունեցել են մեծ հզորություն։