տուն Լուրեր «Ավագ դպրոցներում կներդրվի կրեդիտային համակարգ». Արմեն Աշոտյան

«Ավագ դպրոցներում կներդրվի կրեդիտային համակարգ». Արմեն Աշոտյան

94
0

armen

Այսօր ՀՀ Կրթության և Գիտության նախարար  Արմեն Աշոտյանը իր պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ հանդես եկավ մամլո ասուլիսով և ներկայացրեց, թե ինչ աշխատանքներ են ծրագրել այս տարի ավարտին հասցնելու, կամ սկսելու համար:

Նախարարը այս տարվա ամառային քննությունները համարում է հաջողված:

«Ես համարում եմ, որ քննությունները անց են կացվել արժանահավատ և օբյեկտիվ ձևով: Ճիշտ է մի ծաղկով գարուն չի գալիս, բայց համակարգային փոփոխությունների համար անհրաժեշտ է   կայուն  քայլեր: Մեր այս տարվա ցուցանիշները պետք  լինեն նախորդ տարվա ցուցանիշներից ավելի լավը»,-ասաց Աշոտյանը:

Նա հավելում է, որ այս տարի Ազգային Ժողովում կրթության ոլորտի քննարկումները անցել են ապաքաղաքական ոլորտում և ընդունվել են կարևորագույն օրինագծեր:

«Կարևորագույն է նաև օրինագիծը ուսանողների սոցիալական փաթեթի վերաբերյալ: Այն օրինագիծը, որով մենք սահմանեցինք պետական բյուջեից որոշ ուսանողների վարձավճարի փոխհատուցում: Պետությունը երաշխավորում է, որ այս կերպ ապահովել է 10 տոկոս անվճար կրթություն»,- ասաց Աշոտյանը:

Նախարարը նշեց, որ նախարարությունը Համաշխարհային բանկի հետ համագործակցելու շնորհիվ սկսել է նոր վարկային ծրագիր:

«Հայաստանը արդեն ծրագրել է և ֆինանսական համաձայնագիր է կնքելˋ շուրջ 25 միլիոնի վարկային ծրագիր, որով ծրագրեր են իրականացնելու կրթության  ոլորոտում: Նոր վարկային ծրագիրով մենք ունենք երկու բաղադրիչ: Առաջինըˋ ՀՀ բոլոր ավագ դպրոցների համար մենք գնելու ենք համապատասխան դպրոցական կահույք»,-ասաց Աշոտյանը:

Նա նշեց, որ ավագ դպրոցներում կներդրվի կրեդիտային համակարգ:

«Կրեդիտային համակարգը բուհական կրթության ոլորտում ապացուցված է, որ հաջողված է թե Եվրոպայում, թե Հայաստանում: Ակնհայտ է, որ ավագ դպրոցներում, եթե այն ներդրվի, ոչ մասնագիտական առարկաներից աշակերտը կարող է կրեդիտներ ապահովել»,-ասաց ԿԳ նախարարը: