Շվեդ մանկագիր Աստրիդ Լինդգրենի՝ Ստոկհոլմի Դալագատան փողոցում գտնվող բնակարանը այցելուների առջև իր դռները կբացի 2015 թվականին։ Այն կոչվելու է «գրողի դռնբաց տուն» և ոչ թե թանգարան։ Այստեղ հնարավոր կլինի ծանոթանալ հեքիաթասացի կյանքի այն կողմերին, որոնց մասին մարդկանց մեծ մասը պատկերացում չունի։
«Բնակարանը կներկայացնի Աստրիդ Լինդգրեն մարդուն, այլ ոչ թե գրողին և հասարակական գործչին»,- СВТ հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Աստրիդ Լինդգրեն ընկերության նախագահ Չել Բուլյունդը։
Բնակարանը առանձին շքեղությամբ աչքի չի ընկնում։ Այստեղ50-ականների կահույք է և արվեստի գործեր, որոնցից շատերը նվե է ստացել շվեդ մանկագիրը։
Այս բնակարանում Աստրիդ Լինդգրենը ապրել է 1941-2002 թթ.։