Հռոմի պապը պատարագ է մատուցել՝ ասելով, որ Հիսուսի ծննդյան տոնակատարությունը մարդկությանը հիշեցնում է, որ «Աստված շարունակում սիրել մեզ բոլորիս, նույնիսկ մեզնից ամենավատերին»: Այս մասին հաղորդում է բրիտանական The Guardian պարբերականը:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը նաև անդրադարձել է հոգևորականության շրջանում եղած չարաշահումներին և ֆինանսական սկանդալներին:
«Այն ամենը, ինչ տեղի է ունենում մեր կյանքում, սխալ է»,- հավելել է Հռոմի պապը: