տուն ժամանց Շոու-բիզ Աստղեր, որոնք դարձել են կոմպյուտերային խաղերի հերոսներ (տեսանյութ, լուսանկարներ)

Աստղեր, որոնք դարձել են կոմպյուտերային խաղերի հերոսներ (տեսանյութ, լուսանկարներ)

324
0

Հաղորդավարուհի Անֆիսա Չեխովան դարձել է կոմպյուտերային խաղի հերոսուհի: Նա հայտնվել է  Business Tycoon Online եւ Ջագերնաուտ խաղերում: Անֆիսան անձամբ կողմ է նման շփմանն իր լսարանի հետ: Նա ասել է, որ հույս ունի, թե իր կերպարը կոգեշնչի խաղացողներին, թե խաղի ընթացքում եւ, թե կյանքում մեծ հաջողությունների հասնելու:

Կոմպյուտերային հերոսուհի է դարձել նաեւ դերասանուհի Իվոն Ստրախովսկին: Նա հայտնի Չակ եւ Դեքստերի ֆիլմերում մարմնավորած դերերով: Իվոնը դարձել է Mass Effect 2 խաղի գլխավոր հերոսուհին:

Աշխարհահռչակ դերասան Ժան Ռենոն դեռեւս 2004 թվականից մարմնավորում Onimusha 3: Demon Siege խաղի կապիտան Ժան Բլանկի կերպարը:

Այս տարվա սկզբին ռուս հայտնի հաղորդավարուհի, ընդդիմադիր Քսենիա Սոբչակն իր Թվիթերի էջում գրել էր, որ APP Store-ում հետաքրքիր խաղ է գտել, այն կոչվում ` Դեմոկրատիա, իսկ կերպարների մեջ ընդգարված է նաեւ հենց ինքը` Քսենիան:

2008 թվականին Փախուստ վերականգնողական կլինիկայից խաղում հեղինակներն ընդգրկեցին երգչուհի Էմմի Ուայնհաուսին: Էմմին մահացել է 2011 թվականին, թմրադեղերի պատճառով, սակայն նրա մասնակցությամբ խաղը կարելի է խաղալ մինչ օրս:

Այս տարվա Հուլիսին Chanel-ի մոդայի տուն թողարկեց սեփական կոմպյուտերային խաղը, որտեղ որպես գլխավոր հերոս հանդես եկավ ոչ ավել, ոչ պակաս` ինքը Կարլ Լագերֆիլդը: Նման անսովոր միջոցով Chanel-ը որոշեց գովազդել նոր հավաքածուն:

Karl-Lagerfeld

 

Ամերիկյան երգչուհի Կետի Պերրին 2012 թվականին դարձավ հանրահայտ  The Sims 3 Showtime խաղի շրջանակներում:

katy-perry-HD-Wallpapers

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here