Ամերիկացի ռեժիսոր և «Աստղային պատերազմների» հեղինակ Ջորջ Լուկասը որոշում է կայացրել ժամանակակից արվեստի թանգարան բացել Չիկագոյում։ Այս մասին հայտարարել է այդ քաղաքի ղեկավար Ռամ Էմանուելը։
Այս ցուցադրությանը կներկայացվեն ռեժիսորի անձնական իրերը՝ նկարներ, «Աստղային պատերազմների» նկարահանումների հրապարակի իրեր, այդ թվում՝ Պադմեի և Դարթ Վեյդերի կոստյումները։ Սկզբնական փուլում Լուկասն այս թանգարանը ցանկանում էր բացել Սան Ֆրանցիսկոյում հայտնի «Ոսկե դարպասներ» կամրջի մոտ։ Սակայն նրան թույլտվություն չեն տվել, և ընտրությունը կանգ է առել Չիկագոյի վրա։