Եվրոպայի հարավային աստղադիտարանի աստղագետները բացահայտել են աշխարհի ամենախոշոր աստղերից մեկը։ Նրանց բացահայտման մասին համապատասխան հոդվածը հրապարակվել է Astronomy & Astrophysics գիտական ամսագրում։
Մասնավորապես, VLT (Very Large Telescope — «Շատ մեծ հեռադիտակ») հեռադիտակի օգնությամբ նրանց հաջողվել է հայտնաբերել HR 5171 աստղը։
Գիտնականների խոսքերով՝ այն հայտնի աստղերի մեջ ամենահսկա դեղին աստղն է, ինչպես նաև աշխարհում գոյություն ունեցող ամենախոշոր աստղերից մեկը։
Այսպսե, HR 5171-ի տրամագիծը 1300 անգամ ավելի մեծ է, քան մեր Արևինը, այն Երկրից 12 հազար լուսային տարվա հեռավորության վրա է գտնվում։ Բացի այդ, այն 1 միլիոն անգամ ավելի լուսավոր է, քան Արևը։