տուն Սպորտ Ասպարեզում մնացել են երկուսը

Ասպարեզում մնացել են երկուսը

373
0

g_image1Աստիճանաբար նոսրանում են Ալմաթիում անցկացվող աշխարհի բռնցքամարտի առաջնության մասնակիցների շարքերը: Հայաստանի 7 պատվիրակներից 5 վերածվել են հանդիսականի:

Այսօր` հոկտեմբերի 21-ին, Արամ Ավագյանը (56 կգ) զիջել է աշխարհի գործող չեմպիոն, կուբացի Ռոբեյսի Կարազանային:
Հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի հետ ունեցած հեռախոսազրույցում նշել է, որ կուբացու ընդհանուր պատրաստականությունն ավելի բարձր էր և նա իսկապես հաղթանակ տոնեց երևանցու նկատմամբ:
Արժանին պետք է մատուցել Արամին: Նա նախնական 2 փուլերում դրսևորեց մարտունակություն, հաղթեց մրցակիցներին ու ձախողվեց միայն 1/8-րդ եզրափակչում:

Վաղը` հոկտեմբերի 22-ին, քառորդ եզրափակիչ մտնելու համար Նարեկ Աբգարյանը (52 կգ) կմրցի ուզբեկ Լատիպովի, իսկ Արամ Ամիրխանյանը (69 կգ) մեքսիկացի Կաբրերայի հետ: Աղամալյանը, խոսելով Հովհաննես Բաչկովի (60 կգ) և կորեացի Սանգմին Լիի մենամարտի մասին, նշել է, որ Արման Հովիկյանի ճակատագիրը վիճակված էր նաև Հովհաննես Բաչկովին, ում մրցակիցը դարձյալ հարավկորեացի էր:

«Հովհաննեսը մրցակցի նկատմամբ մեծ առավելություն դրսևորեց բոլոր 3 ռաունդներում: Կողային 5 մրցավարներից 3-ը հաղթանակը տվեցին գյումրեցուն, բայց մրցակարգի համաձայն առաջնության գլխավոր մրցավարի որոշումով հաշվի են առնվում միայն երեք կողային մրցավարների տված գնահատականները: Եվ դարձյալ որոշիչն ասիացի 2 մրցավարների կողմնակալ գնահատականը դարձավ, որի հետևանքով մեր պատվիրակը պարտվեց նվազագույն` 1 : 2 հաշվով»,- նշել է Աղամալյանը:
Աղբյուր` Panorama.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here