տուն Քաղաքական Միջազգային Ասիայում օդի աղտոտվածությունն ազդում է համաշխարհային կլիմայի վրա

Ասիայում օդի աղտոտվածությունն ազդում է համաշխարհային կլիմայի վրա

88
0

img-b6f1f

Չինաստանի և ԱՄՆ-ի մի խումբ գիտնականները եկել են եզրակացության, որ Ասիայում օդի աղտոտվածությունն ազդում է ամբողջ հյուսիսային կիսագնդի կլիմայի վրա։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Նոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ օդում թունավոր նյութերի կուտակումները Խաղաղ օվկիանոսում առաջացնում են փոթորիկներ։ Օվկիանոսի ջրի տատանումները, իրենց հերթին, հանգեցնում են կլիմայական փոփոխությունների Հյուսիսային Ամերիկայում, ինչը հատկապես զգացվում է ձմեռվա ընթացքում։

Մեկ այլ ուսումնասիրություն էլ վկայում է, որ փոթորիկները ծովում նպաստում են օդի աղտոտվածության նվազմանը։