ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ներկայացուցիչ, պաշտոնաթող գեներալ Սեյրան Սարոյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Վերջինս անդրադարձել է ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի աշխատանքի արդյունավետությանը, մալուխների խնդրին և պատասխանել այլ հարցերի:«Իշխան Զաքարյանը շատ լավ է աշխատել, իսկ մալուխների հարցն էլ հեսա կլուծվի»: Լրագրողների այն հարցին, թե պաշտոնյան իրավունք ունի նման ունեցվածի տեր լինել.«Տո խի չունի, ինչի պաշտոնյան պտի սոված մնա, հլը ասա տենամ: Իշխանը լավ ընկերներ ունի, լավ շրջապատ ունի, տունն ինչ է, որ չսարքի, սաղս էլ ձեռ ենք գցել օգնել են,մեր նման ընկերներ ունի, տունն ինչա, որ չսարքի, իմ նման ընկեր ունենաք, դուք էլ նման տուն կունենաք»,-նշել է պատգամավորը: «Իսկ ժողովրդի մասին ով պետք է մտածի, չէ՞ որ այսօր շատ անտուն քաղաքացիներ կան» հարցին Սեյրան Սարոյանը պատասխանել է.«Իշխան Զաքարյանն ինչ անի, կիսվի՞։ Ում հետ կիսվի, ով է ում հետ կիսվում, ասենք Իշխանի տունն էլ ծախինք կերանք, բա հետո՞»։ Լրագրողների այն հարցին, թե պաշտոնյանները հարստություն ինչ և ում հաշվին են դիզում, Սարոյանը պատասխանել է.«Խելացի են, աշխատում են, դիզում են, բիզնես ունեն մարդիկ: Իշխանի պաշտոնից ի՞նչ փող, ինչ կա այնտեղ, զավոդ ա, ինչ ա»: Araratnews.am-ի այն հարցին, թե արտագաղթի թվերը չե՞ն անհանգստացնում Ձեզ, պատգամավորը պատասխանել է.«Հայերը միշտ էլ պանդուխտ են եղել, էթում-ֆռում գալիս են, էդ նույն գործը որ դրսում են անում, ստեղ վիզները կտրես չեն անի»: Մեր թղթակցի այն դիտարկամը, որ դրսում ավելի լավ են վարձատրում, պատգամավորը պատասխանել է.«Հիմա ես քյասիբ երկրի մեջ, որդո՞ւց բերենք այդքան հարստություն»:
Էմմա Պալյան