տուն Քաղաքական Միջազգային Ասադը 88,7% ձայներով հաղթում է Սիրիայի նախագահական ընտրություններում

Ասադը 88,7% ձայներով հաղթում է Սիրիայի նախագահական ընտրություններում

78
0

rsz_assadՍիրիայի գործող նախագահ Բաշար Ասադը հաղթանակ է տանում երկրում առաջին ժողովրդավարական նախագահական ընտրություններում՝ հավաքելով ընտրողների ձայների 88,7%-ը:

«Բաշար Ասադը, հավաքելով ընտրողների ձայների 88,7%-ը, հաղթում է նախագահական ընտրություններում», — Սիրիայի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ ալ-Լահամին ն է մեջբերում Reuters լրատվական գործակալությունը:

Պարզ է դարձել, որ երեքշաբթի անցած ընտրություններին մասնակցել է ընտրության իրավունք ունեցողների  73,4%-ը: Քվեարկությանը մասնակցել է երկրի 11,6 միլիոն քաղաքացի:

ԱՄՆ-ը և Եվրամիության անդամ երկրներն արդեն հայտարարել են,  որ չեն ճանաչում Սիրիայի նախագահական ընտրությունների արդյունքները՝ դրանք համարելով ոչ լեգիտիմ: