Սիրիայի նախագահ Բաշար Ասադը գովեստի խոսքեր է հասցեագրել Սպիտակ տան ղեկավարին՝ նրա ճշմարտախոս լինելու համար:
Սիրիայի նախագահը, մասնավորապես, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համարել է այդ երկրի ամենալավ նախագահը: Սիրիական լրատվամիջոցների փոխանցմամբ, Ասադը նշել է, որ իրեն տպավորում է այն, որ Սպիտակ տան ղեկավարն ազնվորեն արտահայտում է իր անկեղծ մտադրությունները, կարծիքը:
«Երբ ԱՄՆ նախագահն ասում է. «Մենք նավթ ենք ուզում», «Մենք ցանկանում ենք ինչ-որ մեկից ազատվել», «Մենք ուզում ենք ծառայություններ մատուցել փողի դիմաց», նա իսկապես անկեղծ է, քանի որ հենց այդպիսին է ամերիկյան քաղաքականության իրողությունը»,-հայտարարել է Ասադը:
Միաժամանակ, նա կասկածի տակ է առել ԻՊ-ի պարագլուխ ալ-Բաղդադիի ոչնչացման մասին լուրը, որի մասին տեղեկացրել էր նաև Դոնալդ Թրամփը: