տուն Տնտեսական Առևտրի ոլորտի կարգավորման դաշտում լուրջ բացեր կան. Ա. Ղազարյան

Առևտրի ոլորտի կարգավորման դաշտում լուրջ բացեր կան. Ա. Ղազարյան

175
0

president-arsen-ghazaryan

Վերջին օրենսդրական փոփոխություններից հետո տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) ավելի արդյունավետ մարմին դարձավ: Այս կարծիքին է Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: Խոսելով ՏՄՊՊՀ-ին կից հարցերով հասարակական խորհրդի նիստի ժամանակ՝ վերջինս նշեց, որ խնդիրները պետք է բաց դնել և քննարկել: Նրա խոսքով` այժմ մենք լուրջ օրենսդրական բաց ունենք առևտրի և մանրածախ շրջանառության ոլորտի կարգավորման հետ կապված:

Դեբիտորական պարտքերի կարգավորման օրենսդրական դաշտի անկատարության հետևանքով, ըստ Ա. Ղազարյանի, սննկացավ Սթար սուպերմարկետների ցանցը: Մյուս կողմից` խոշոր սուրպերմարկետների պատճառով վերանում են մանր խանութպաններն ու առևտրականները: Արտասահմանյան ֆիրմաների պաշտոնական ներկայացուցիչները Հայաստանում հաճախ լուրջ խնդիրների են բախվում, քանի որ նմանատիպ արտադրանքը (հայտնի չէ` ինչ որակով) հանկարծ հայտվում է շուկայում: Բոլոր այս հարցերը, ըստ Ա. Ղազարյանի, պետք է մանրակրկիտ քննարկվեն: