WBA վարկածով աշխարհի չեմպիոն Անտոնիո Սերմենյոն առևանգվել է Վենեսուելայի մայրուղիներից մեկում, որը տանում է դեպի Կարակաս, և մի քանի ժամ անց մահացած հայտնաբերվել է ճամփեզրին: Այս մասին հաղորդում է Fihtnews.com-ը:
Բացի Սերմենյոյից, առևանգվել էր ևս 3 մարդ, ովքեր կարողացել են փախուստի դիմել բենզալցակայանից, որտեղ հանցագործները կայանել են վառելիք լցնելու համար: Փախուստի դիմածները պատմել են, որ հանցագործությունը կատարել են զինված մարդիկ, ովքեր ուժով իրենց նստեցրել են մեքենայի մեջ: Նրանք նշել են, որ բենզալցակայանում իրենց հաջողվել է փախուստի դիմել, սակայն Սերմենյոն չի հասցրել միանալ իրենց, իսկ ավելի ուշ սպանվել է: