Շվեյցարական Լոզանի համալսարանի փորձագետները պարզել են, որ թաղանթանյութով հարուստ սնունդը կարող է հանգեցնել ասթմայի բուժման:
Ըստ նրանց՝ մի շարք երկրներում ասթամայով հիվանդների թիվը պայմանավորված է վերմշակված սննդի բարձր քանակությամբ:
Գիտնականների կատարած փորձը ցույց է տվել, որ մրջերի, բանջարեղենի և այլ առողջարար սննդի օգտագործումը նպաստում է թոքերում բորբոքումների նվազմանը, հաղորդում է Likar Info-ն: Համարվում է, որ դա կատարվում է այն բանի հաշվին, որ այսպիսի սննդակարգը ոչնչացնում է աղիներում բնակվող, օրզանիզմի համար վնասակար բակտերիաները և դրականորեն անդրադառնում դիմադրողականության վրա: