տուն Հասարակություն Առողջապահություն Առողջապահության նախարարությունը՝ երեխաների թունավորման դեպքի մասին

Առողջապահության նախարարությունը՝ երեխաների թունավորման դեպքի մասին

481
0

Ինչպես արդեն հայտնել էինք,  այսօր Արտաշատ քաղաքի թիվ 5 դպրոցից Արտաշատի հիվանդանոց են տեղափոխվել 25-ից ավելի երեխա:

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ Արտաշատի թիվ 5 դպրոցից նախնական տվյալներով 14 երեխա սրտխառնոցով և թուլությամբ հոսպիտալացվել է Արտաշատի բժշկական կենտրոն։

Տեղում ձեռնարկվել են միջոցառումներ, որի արդյունքում պարզվել է, որ երեխաները կերել են նրբերշիկով պատրաստված պիցցա։

Երեխաներից վերցվել են նմուշառումներ լաբորատոր հետազոտությունների համար, ինչպես նաև նմուշներ են վերցվել դպրոցի խոհանոցից և պիցցայի մնացորդներից։

Միաժամանակ, դեպքի առնչությամբ աշխատանքներ են իրականացվում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից։ Դպրոցում դադարեցվել է պիցցայի վաճառքը։

Ներկայումս երեխաները ստանում են համապատասխան բժշկական օգնություն: Վերջիններս գանգատվում են թուլությունից և սրտխառնոցից:

Այժմ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի մասնագետներն աշխատում են դպրոցում` նման գանգատներով այլ երեխաներ հայտնաբերելու համար։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here