Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն ուժեղացված ստուգայցեր է անցկացրել Էրեբունի վարչական շրջանում։
Դիտարկումները փաստում են, որ տնտեսավարողների կողմից նորմերի պահպանումն այժմ առավել բարեխղճորեն է իրականացվում։
Սակայն, դեռ կան նաեւ կրկնախախտման դեպքեր․ երբ ստուգայցից հետո ԱԱՏՄ թեժ գծով ահազանգ է ստացվում, որ կասեցումից հետո շարունակում են որոշ նորմեր չպահպանվել։
Այսօրինակ դեպքերում առավել խիստ մոտեցում է կիրառվում․ 24 ժամի փոխարեն կիրառվում են գործունեության արգելքի 48 եւ 72 ժամյա կասեցումներ։