տուն Լուրեր ԱՌՆ աշխատաժողով Երևանում

ԱՌՆ աշխատաժողով Երևանում

193
0

0001Այսօր Երևանում մեկնարկեց Աղետների ռիսկի կառավարման ենթատարածաշրջանային աշխատաժողովը:

Այն կազմակերպվել է Եվրամիության «Արևելյան հարևանության աջակցություն» նախաձեռնության շրջանակներում իրականացվող «Տեխնածին և տարերային աղետների կանխարգելում արձագանք և պատրաստվածություն» (PPRD East) ծրագրի շրջանակներում: Մասնակցում են փորձագետներ Իտալիայից, Բելառուսից, Մոլդովայից, Վրաստանից, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպություններից:

«Տեխնածին և տարերային աղետների կանխարգելում, արձագանք և պատրաստվածություն» (PPRD East) ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 2011 թ.: Այն իրականացվում է նաև Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում: Ծրագրի միջոցով իրականացվում է կադրերի վերապատրաստում, փորձագետների փոխանակում, ինչպես նաև կազմակերպվում ուսումնավարժություններ:

Նպատակն է երկրների տեխնածին և տարերային աղետներին պատրաստվածության բարձրացման միջոցով շրջակա միջավայրի, բնակչության, մշակութային ժառանգության, տարածաշրջանի ռեսուրսների և ենթակառուցվածքների պաշտպանությունը:
Աշխատաժողովի բացմանը ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Ն. Գրիգորյանը նշեց, որ մինչև վերջին ժամանակներն ընդունված էր հակազդել աղետներին, իսկ հիմա ավելի շատ աշխատանքեր են տարվում կանխարգելման ու պատրաստվածության ուղղությամբ:

Եվրոպական հանձնաժողովի ԱՌՆ հարցերով պատասխանատու Թոմա դե Լանուան, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ այս բնագավառում հիմնական աշխատանքները պիտի ուղղված լինեն պատրաստվածության բարձրացմանը:

«Տեխնածին և տարերային աղետների կանխարգելում, արձագանք և պատրաստվածություն» (PPRD East) ծրագրի թիմի ղեկավար Սերգեյ Անագնոստին, հանգամանալից ներկայացնելով ծրագրի ընթացքում կատարված աշխատանքն ու հետագա քայլերը, ընդգծեց, որ Հայաստանն ընթանում է ճիշտ ճանապարհով՝ միաժամանակ աշխատանքներ տանելով թե պատրաստվածության, թե պլանավորման, թե կանխարգելման ոլորտներում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here