տուն ժամանց Շոու-բիզ «Առյուծ արքա» մյուզիքլը մոտ ապագայում կվաստակի մեկ միլիարդ դոլար

«Առյուծ արքա» մյուզիքլը մոտ ապագայում կվաստակի մեկ միլիարդ դոլար

245
0

the-lion-king-4_1

«Առյուծ արքա» մուլտֆիլմի մոտիվներով ստեղծված համանուն մյուզիքլը մոտ  997 միլիոն դոլար գումար է վաստակել: Մոտ ապագայում այն կարող է դառնալ մեկ միլիարդ դոլար վաստակած Բրոդվեի առաջին մյուզիքլը:

«Առյուծ արքա» մյուզիքլի վաստակած ռեկորդային գումարի պատճառներից մեկն այն է, որ մշտապես ընթանում է լեփ-լեցուն դահլիճում, իսկ տոմսի արժեքը տատանվում է 130-ից 199 ԱՄՆ դոլարի սահմաններում:

Դեռևս  2012թվականին  «Առյուծ արքա» մյուզիքլը ճանաչվել է Բրոդվեի պատմության ընթացքում ամենաշահութաբերը` իր հասույթով շրջանցելով հայտնի «Օպերայի ուրվականը» մյուզիքլին, որը 1997թվականից Բրոդվեում հայտնվելուց հետո վաստակել էր մոտ  853,8 միլիոն դոլար:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here