Տեխաս նահանգի կենդանաբանական այգու ղեկավարությունը սկսել է դատաքննությունն այն առնչությամբ, թե ինչու է կենդանաբանական այգու առյուծներից մեկը մյուսին հոշոտել:
Դալլաս քաղաքի կենդանաբանական այգում արու առյուծը էգին հոշոտել է հենց այգու այցելուների աչքի առջև: Հնգամյա էգ առյուծը՝ Ջոհարին, սատկել է արյան կորստից:
Կենդանաբանական այգու ներկայացուցիչները հայտնել են, որ այս առյուծները մի քանի տարի խաղաղ բնակվում էին միասին: Նրանք պատկերացում չունեն այն մասին, թե ինչն է հանկարծ ստիպել արու առյուծին հարձակում գործել Ջոհարիի վրա: Նրանք հայտնում են նաև, որ չեն պատրաստվում ընկերուհուն սպանած առյուծին կյանքից զրկել: