տուն Քաղաքական Միջազգային Առատ ձյունն առանց էլեկտարէներգիայի է թողել Դալլաս քաղաքի 250 հազար բնակչի

Առատ ձյունն առանց էլեկտարէներգիայի է թողել Դալլաս քաղաքի 250 հազար բնակչի

261
0

8472284-cars-driving-in-heavy-snow-in-england

Ձյան տեսքով ուժեղ տեղումներն առանց էլեկտարէներգիա են թողել ամերիկյան Տեխաս նահանգի Դալաս քաղաքի մոտ 250 հազար բնակչի։ ԱՄՆ խոշորագույն քաղաքներից մեկում շարքից դուրս են եկել էլեկտրալարերը։

Իրավիճակը սրել է նաև ջերմաստիճանի կտրուկ անկումը։ Մեկ շաբաթ առաջ այստեղ ամառային ջերմաստիճան էր, իսկ հիմա այն իջել է մինչև -10 աստիճան, ինչը մոտ 20 աստիճանով ցածր է միջին կլիմայական նորմից։

Եղանակի փոփոխությունը հանգեցրել է ճանապարհատրասնպորտային բազմաթիվ պատահարների։ Իշխանությունները խորհուրդ են տալիս առանց անհրաժեշտության չլքել բնակարանները։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here